Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովում քննարկվող՝ ընտանեկան բռնության դեմ ավելի խիստ և արդյունավետ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ հանրային դիրքորոշումը ներկայացնելու նպատակով Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ից սկսում է ստորագրահավաք Հայաստանի բոլոր մարզերում։

Այս մասին հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամը։

«Եթե կողմ եք ընտանեկան բռնության դեմ խիստ և արդյունավետ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունմանը ՀՀ Ազգային ժողովում, սպասում ենք ձեզ ձեր մարզերում` մասնակցելու ստորագրահավաքին»,- սոցցանցի իր էջում գրել է հակոբյանն ու հրապարակել ստորագրահավաքի ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։

Հոկտեմբերի 3 – Արմավիրի մարզ, Արմավիր՝ ժամը՝ 14:00–18:00
Արմավիրի կենտրոնական հրապարակի հարակից տարածք՝ Մշակույթի տան հարևանությամբ, նոր քաղաքային այգի

Հոկտեմբերի 4 – Լոռու մարզ, Ալավերդի՝ ժամը՝ 13:00–19:00
Ալավերդու Սայաթ-Նովա հրապարակ

Հոկտեմբերի 5 – Լոռու մարզ, Վանաձոր՝ ժամը՝ 14:00–18:00
Մարզպետարանին կից Հայքի հրապարակ

Հոկտեմբերի 7 – Արագածոտնի մարզ, Աշտարակ՝ ժամը՝ 14:00–18:00
Ներսես Աշտարակեցու անվան հրապարակ

Հոկտեմբերի 8 – Արարատի մարզ, Արտաշատ՝ ժամը՝ 14:00–18:00
Մարզպետարանի դիմացի հրապարակ

Հոկտեմբերի 13 – Շիրակի մարզ, Գյումրի՝ ժամը՝ 14:00–18:00
Վարդանանց հրապարակ

Հոկտեմբերի 14 – Գեղարքունիքի մարզ, Գավառ՝ ժամը՝ 11:00–14:00
Մարզպետարանի դիմացի հրապարակ

Մարտունի – 15:00–18:00
Մշակույթի տան դիմացի Մյասնիկյանի հրապարակ

Հոկտեմբերի 15 – Կոտայքի մարզ
Աբովյան – 11:00–14:00
Քաղաքի կենտրոնական հրապարակ
Հրազդան – 15:00–18:00
Մարզպետարանին կից հրապարակ

Հոկտեմբերի 17 – Տավուշի մարզ, Նոյեմբերյան՝ ժամը՝ 13:00–19:00
Քաղաքապետարանի կենտրոնական զբոսայգի

Հոկտեմբերի 18 – Տավուշի մարզ, Իջևան՝ ժամը՝ 14:00–18:00 Շատրվանների հրապարակ

Հոկտեմբերի 19 – Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր՝ ժամը՝ 13:00–19:00-Մոմիկի անվան զբոսայգի՝ Մշակույթի տան հարևանությամբ

Հոկտեմբերի 20 – Վայոց ձորի մարզ

Վայք – 11:00–14:00- Վայքի համայնքապետարանին կից շատրվանների հատված

Ջերմուկ – 15:00–18:00- Ջերմուկի կենտրոնական հրապարակ, Մյասնիկյան 8

Հոկտեմբերի 21 – Սյունիքի մարզ, Գորիս՝ ժամը՝ 13:00–19:00- քաղաքապետարանի զբոսայգի

Հոկտեմբերի 22 – Սյունիքի մարզ, Կապան՝ ժամը՝ 14:00–18:00 – մարզպետարանի դիմացի հրապարակ՝ շատրվանների մոտ

Հոկտեմբերի 23 – Սյունիքի մարզ, Մեղրի՝ ժամը՝ 11:00–16:00- քաղաքապետարանի դիմացի հրապարակ։

Leave a comment