Թրամփը Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցի բացման ծրագիրը բավականաչափ լավը չի համարել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցի բացման ծրագիրը «բավականաչափ լավը» չի համարել։

«Նրանք հանդես են եկել նեղուցը բացելու առաջարկով։ Դուք դրա մասին մասամբ տեսել եք։ Բայց այն նույնիսկ մոտ չէ նրան, որ կարելի լինի այն բավականաչափ լավը անվանել»,- Թրամփը հայտարարել է «Time» ամսագրին։

Թրամփը նաև հայտարարել է, որ լրատվամիջոցներն ամերիկացիներին այն պատկերացումն են պարտադրել, թե Իրանի հետ հակամարտությունը կտևի ոչ ավելի, քան ութ շաբաթ։

«Կարծում եմ՝ դա նրանց մամուլն է պարտադրել»,- պատասխանել է նա «Time»-ի լրագրողի այն ենթադրությանը, թե մարդիկ կարող էին իրեն սխալ հասկանալ գործողության ժամկետների առնչությամբ։

Leave a comment