Ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան ավարտում է կարիերան. այդ մասին հայտնել է հենց ինքը՝ ֆուտբոլիստը։
Ձյուբան 38 տարեկան է, ազատ գործակալի կարգավիճակում է Տոլյատիի «Ակրոնից» հեռանալուց հետո։
Ռուսաստանում Ձյուբան հանդես է եկել նաև Մոսկվայի «Սպարտակի», Մոսկվայի «Լոկոմոտիվի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», «Ռոստովի», Տուլայի «Արսենալի» և «Տոմի» կազմում։ Նա Ռուսաստանի առաջնության (177 գոլ) և Ռուսաստանի ազգային հավաքականի (31 գոլ) պատմության լավագույն ռմբարկուն է։