ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը անհապաղ լքի երկիրը այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի են մտել, գրել է Axios-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին։
Թեև Իրանի պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, և առանց այդ էլ շուտով պետք է լքեր ԱՄՆ-ն, Ռուբիոյի քայլը դիվանագիտական խիստ անսովոր քայլ է եղել, որն ընդգծել է երկու երկրների միջև առկա խորը անվստահությունը պատերազմին վերջ տալու բանակցությունների ապարդյուն փորձերի ֆոնին։
Կատարցի միջնորդները փորձել էին հասնել դիվանագիտական բեկման ԱՄՆ-ի և Իրանի միջև, սակայն էական առաջընթացի չէին հասել. կողմերից ոչ մեկը պատրաստ չէր զիջել իր դիրքորոշումը։
Նյու Յորքը լքելու հրահանգ ստացածների թվում է եղել Ռուբիոյի իրանցի գործընկերը՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Պետքարտուղար Ռուբիոն վտարել է Իրանի պատվիրակությանը, որը չափազանց երկար էր մնացել։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներն ավարտվել են, ուստի նրանց հեռանալու ժամանակն է», – ասել է պաշտոնյաներից մեկը։
Ի վերջո, Իրանի պատվիրակությունը, այդ թվում՝ Արաղչին, մի քանի ժամ անց ուղևորվել են օդանավակայան և նստել է Նյու Յորքից Դոհա մեկնող ինքնաթիռը։
Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ ԱՄՆ-ն պահանջել էր Իրանի պատվիրակությունից լքել երկիրը, սակայն հավելել է, որ Արաղչին, միևնույն է, նախատեսել է վերադառնալ Թեհրան երկուշաբթի երեկոյան։