https://arm.sputniknews.ru/20261001/rubivon-vtarel-e-araghchiin-amnic-irani-mshtakan-nerkajacucchutjan-meknabanutjuny-107543012.html
Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին ԱՄՆ–ից. Իրանի մշտական ներկայացուցչության մեկնաբանությունը
Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին ԱՄՆ–ից. Իրանի մշտական ներկայացուցչության մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Axios-ը հայտնել է` իբր ԱՄՆ պետքարտուղարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ պահանջել է, որ իրանական պատվիրակությանը անհապաղ լքի երկիրը։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T13:34+0400
2026-10-01T13:34+0400
2026-10-01T13:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
նյու յորք
մարկո ռուբիո
ամն
աբբաս արաղչի
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107175850_0:161:3071:1888_1920x0_80_0_0_0b816f5a14b159ebd784a20f67938d40.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իրանի պատվիրակությունը Նյու Յորքը լքել է նախնական ժամանակացույցի համաձայն։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հաջորդել է Axios-ի հրապարակմանը։Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային և իրավիճակին ծանոթ երկրորդ աղբյուրին` պնդում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ իբր պահանջել է իրանական պատվիրակությունից անհապաղ լքել երկիրը այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի են մտել։ Պորտալի տվյալներով՝ այս քայլը չափազանց անսովոր դիվանագիտական դեմարշ էր և բացահայտեց երկու երկրների միջև խոր անվստահությունը հրադադարի վերաբերյալ պայմանավորվելու ապարդյուն փորձերի ֆոնին։Նշենք, որAxios-ի հոդվածի համաձայն՝ նրանց թվում, ում «հրամայել էին լքել» Նյու Յորքը, եղել էր նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։«Պետքարտուղար Ռուբիոն վտարել է իրանական պատվիրակությանը, որը չարաշահել է հյուրընկալությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ավարտվել էր, ուստի նրանց հեռանալու ժամանակն էր», – Axios-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։Իրանական պատվիրակությունը, այդ թվում՝ Արաղչին, մի քանի ժամ անց Դոհա է մեկնել։Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ ԱՄՆ-ն պահանջել է, որ իրանցիները հեռանան, բայց հավելել է, որ Արաղչին ինքն էլ ծրագրում էր Թեհրան վերադառնալ երկուշաբթի երեկոյան։Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագիր՝ ծովային շրջափակումը և նավթի արտահանման սահմանափակումները վերացնելու դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այդ առաջարկը։Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն իր հարվածներով է պատասխանել։ Հունիսի կեսերին Թեհրանը և Վաշինգտոնը հուշագիր ստորագրեցին ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն ավելի ուշ կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել։ Հակամարտությունը դեռ շարունակվում է չլուծված մնալ։
իրանի իսլամական հանրապետություն
նյու յորք
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107175850_170:0:2901:2048_1920x0_80_0_0_ee83da203f1fe3b02ee9039238eafa42.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, նյու յորք, մարկո ռուբիո, ամն, աբբաս արաղչի, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
իրանի իսլամական հանրապետություն, նյու յորք, մարկո ռուբիո, ամն, աբբաս արաղչի, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Axios-ը հայտնել է` իբր ԱՄՆ պետքարտուղարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ պահանջել է, որ իրանական պատվիրակությանը անհապաղ լքի երկիրը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իրանի պատվիրակությունը Նյու Յորքը լքել է նախնական ժամանակացույցի համաձայն։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հաջորդել է Axios-ի հրապարակմանը։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային և իրավիճակին ծանոթ երկրորդ աղբյուրին` պնդում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ իբր պահանջել է իրանական պատվիրակությունից անհապաղ լքել երկիրը այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի են մտել։ Պորտալի տվյալներով՝ այս քայլը չափազանց անսովոր դիվանագիտական դեմարշ էր և բացահայտեց երկու երկրների միջև խոր անվստահությունը հրադադարի վերաբերյալ պայմանավորվելու ապարդյուն փորձերի ֆոնին։
«Իրանական պատվիրակությունը Նյու Յորքից մեկնել է երկուշաբթի երեկոյան` ժամանակացույցի համաձայն, որի մասին նաև նախապես` սեպտեմբերի 17-ին, տեղեկացվել էր ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Որևէ բանի չհասնելով՝ Պետդեպարտամենտը դիմել է չհիմնավորված և անիմաստ լուրեր տարածելուն», – ասվում է X սոցցանցում Իրանի դիվանագիտական առաքելության հրապարակած հայտարարության մեջ։
Նշենք, որAxios-ի հոդվածի համաձայն՝ նրանց թվում, ում «հրամայել էին լքել» Նյու Յորքը, եղել էր նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Պետքարտուղար Ռուբիոն վտարել է իրանական պատվիրակությանը, որը չարաշահել է հյուրընկալությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ավարտվել էր, ուստի նրանց հեռանալու ժամանակն էր», – Axios-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։
Իրանական պատվիրակությունը, այդ թվում՝ Արաղչին, մի քանի ժամ անց Դոհա է մեկնել։
Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ ԱՄՆ-ն պահանջել է, որ իրանցիները հեռանան, բայց հավելել է, որ Արաղչին ինքն էլ ծրագրում էր Թեհրան վերադառնալ երկուշաբթի երեկոյան։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագիր՝ ծովային շրջափակումը և նավթի արտահանման սահմանափակումները վերացնելու դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այդ առաջարկը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն իր հարվածներով է պատասխանել։ Հունիսի կեսերին Թեհրանը և Վաշինգտոնը հուշագիր ստորագրեցին ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն ավելի ուշ կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել։ Հակամարտությունը դեռ շարունակվում է չլուծված մնալ։