https://arm.sputniknews.ru/20261001/petq-e-orensdrakan-pvopvokhutjunner-linen-vor-ekeghecu-brnazavtumy-veracvi-pashinjan-107539030.html
Պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որ եկեղեցու «բռնազավթումը» վերացվի․ Փաշինյան
Պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որ եկեղեցու «բռնազավթումը» վերացվի․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետը պնդում է, թե կաթողիկոսը չի կարող որոշել՝ ով և որտեղ քահանա նշանակվի, այլ դա պետք է որոշի հավատավոր համայնքը կամ այդ որոշման վրա էական ազդեցություն… 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T13:24+0400
2026-10-01T13:24+0400
2026-10-01T13:24+0400
հայ առաքելական եկեղեցի
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107538858_0:0:1280:721_1920x0_80_0_0_5f8da7ea3cfdcbcec8e7863b9b55c8c2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որով եկեղեցու «բռնազավթումը» կվերացվի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցու մասին հայտնի «զեկույցին»։Սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնըՓաշինյանը համեմատեց եկեղեցական ժողովների անցկացումը կառավարության նիստերի հետ։«Պատկերացրեք՝ Հայաստանում կառավարության, Ազգային ժողովի նիստեր չլինեն։ Կասե՞ք, թե՝ «հա, ոչինչ» »,- հայտարարեց Փաշինյանը։Նրա խոսքով՝ կաթողիկոսը (որին հերթական անգամ ավազանի անունով կոչեց) չի որոշում, թե ով կարող է լինել քահանա, դա համայնքն է որոշում։ Պնդում է, թե եկեղեցու ավանդույթը դա է, և կառավարությունը գնալու է այդ լուծումների հետևից։ Ըստ նրա՝ ստեղծվելու է քննիչ հանձնաժողով, որը պետք է անցնի «զեկույցում» հրապարակված բոլոր տողերի հետևից։*Նշենք, որ Ազգային եկեղեցական վերջին ժողովը գումարվել է 2017թ–ին։ Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցին ստիպված է եղել պարբերաբար հետաձգել նման միջոցառումները համաճարակի, պատերազմի, ռազմական դրության պատճառով։ Դեռ տարեսկզբին Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայ առաքելական եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրավիրել։
2026
Լուրեր
am_HY
Փաշինյանը պատրաստվում է օրենքներ փոխել, միայն թե հեռացնի Գարեգին Բ–ին
Sputnik Արմենիա
Փաշինյանը պատրաստվում է օրենքներ փոխել, միայն թե հեռացնի Գարեգին Բ–ին
2026-10-01T13:24+0400
true
PT2M02S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107538858_169:0:1148:734_1920x0_80_0_0_1ed3292f7f92dfb400aa07f1096145f9.jpg.webp
հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան, видео
հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան, видео
Վարչապետը պնդում է, թե կաթողիկոսը չի կարող որոշել՝ ով և որտեղ քահանա նշանակվի, այլ դա պետք է որոշի հավատավոր համայնքը կամ այդ որոշման վրա էական ազդեցություն ունենա։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որով եկեղեցու «բռնազավթումը» կվերացվի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցու մասին հայտնի «զեկույցին»։
«Հավատացյալ հոտը պետք է լիարժեք մասնակից լինի եկեղեցու կառավարմանը»,- հայտարարեց Փաշինյանը՝ պնդելով, թե այսօր հավատավոր ժողովուրդը դուրս է մնացել եկեղեցու կառավարումից։ Ըստ նրա՝ եկեղեցու կառավարման ավանդական ձևաչափում են ծխական, թեմական խորհուրդները, Ազգային եկեղեցական ժողովը*։
Փաշինյանը համեմատեց եկեղեցական ժողովների անցկացումը կառավարության նիստերի հետ։
«Պատկերացրեք՝ Հայաստանում կառավարության, Ազգային ժողովի նիստեր չլինեն։ Կասե՞ք, թե՝ «հա, ոչինչ» »,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կաթողիկոսը (որին հերթական անգամ ավազանի անունով կոչեց) չի որոշում, թե ով կարող է լինել քահանա, դա համայնքն է որոշում։ Պնդում է, թե եկեղեցու ավանդույթը դա է, և կառավարությունը գնալու է այդ լուծումների հետևից։ Ըստ նրա՝ ստեղծվելու է քննիչ հանձնաժողով, որը պետք է անցնի «զեկույցում» հրապարակված բոլոր տողերի հետևից։
*Նշենք, որ Ազգային եկեղեցական վերջին ժողովը գումարվել է 2017թ–ին։ Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցին ստիպված է եղել պարբերաբար հետաձգել նման միջոցառումները համաճարակի, պատերազմի, ռազմական դրության պատճառով։ Դեռ տարեսկզբին Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայ առաքելական եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրավիրել։