Արմեն Փամբուխչյանն ընդունել է Թեհրանի քաղաքապետի տեղակալը քննարկել են քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են Տարածքային կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովին ու Թեհրանի քաղաքապետի Երևան այցին։

Անդրադարձ է կատարվել նաև քույր քաղաքների՝ Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերը ամրապնդելու, ինչպես նաև հետագա համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին, որոնք վերաբերում են քաղաքային կառավարման, հասարակական տրանսպորտի և երթևեկության, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև ճարտարապետության, քաղաքաշինության ու կանաչապատման ոլորտներին։

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment