Ի՞նչ է արել խորհրդարանական ընդդիմությունն անցած հինգ տարում և ո՞րն է նրա գործունեության շոշափելի արդյունքը։ ՍիվիլՆեթի տաղավարում Արշալույս Մղդեսյանը հյուրընկալել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին։ Զրույցը ծավալվում է Ռոբերտ Քոչարյանի գործոնի, ընդդիմության «ապակե առաստաղի», TRIPP-ի իրագործման հեռանկարների և նրա մասին, թե ինչ կփոխեր ընդդիմությունն այդ նախագծում` իշխանության գալու պարագայում։
0:00 – Սկիզբ. Ընդդիմության արած-չարածի մասին
1:43 – Ինչո՞ւ մանդատից հրաժարվելը լուծում չէ
3:22 – Ինչո՞ւ ընդդիմությունն էլ կորցրեց վստահությունը
5:59 – Փողոցային պայքարի ձախողումները և վստահության խնդիրները
8:13 – Քաղաքական համակարգից հիասթափության և «երրորդ ուժի» պահանջի մասին
8:45 – Մարդկանց մեկուսացումը պետության ապագայից
10:58 – Սոցիալական նախագծեր, որոնք տապալվել են խորհրդարանում
13:48 – Ազգային օրակարգն ու մարդկանց առօրյա խնդիրները
16:37 – Ընտրությունների ձևաչափը և վարչապետի հավանական թեկնածուն
18:56 – Ռոբերտ Քոչարյանի հակավարկանիշը
22:53 – TRIPP նախագիծը և Ադրբեջան-Նախիջևան կապի վտանգները
25:44 – Իրանի գործոնը և տարածաշրջանային շահերի բախումը
29:02 – «Մեր ձևով»-ի քաղաքական մարտավարության մասին
The post Քոչարյանի գործոնի, ընդդիմության «ապակե առաստաղի» և TRIPP-ի մասին. զրույց Աննա Գրիգորյանի հետ appeared first on CIVILNET.