13-ամյա աշակերտին ծեծել են երեք համադասարանցիները․ մանկավարժական կազմը թաքցրել է. ՆԳՆ | ՄԱՄՈՒԼ.ամ

ՆԳՆ-ն հայտնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու: Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծել է համադասարանցին:
     Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծել են երեք համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը:
     ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։
     Համադասարանցուն ծեծիած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
     Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով։
     Կատարվում է նախաքննություն:

Leave a comment