ՌԴ-ից վառելիքի մատակարարումների կրճատման ֆոնին Հայաստանում բենզինը թանկացել է

Ռուսաստանից վառելիքի մատակարարումների կրճատման ֆոնին Հայաստանում բենզինի գները նկատելիորեն աճել են։ Այս մասին հայտնել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Նրա խոսքով՝ բենզալցակայաններում ԱԻ-92 տեսակի բենզինի մեկ լիտրի գինն այժմ մոտ 600 դրամ է՝ նախկին մակարդակից 120 դրամով ավելի։ ԱԻ-95-ի գինը բարձրացել է 500-ից մինչև 620 դրամ, իսկ դիզելային վառելիքի գինը հասել է 630 դրամի։

Տնտեսագետի խոսքով՝ վերջին տարիներին էականորեն փոխվել է վառելիքի ներմուծման կառուցվածքը։ Եթե 2023 թվականին բենզինի շուրջ 90%-ը ներմուծվում էր Ռուսաստանից, ապա 2026 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը նվազել է մինչև 20%՝ առաջատար դիրքը զիջելով Բուլղարիային։

Նմանատիպ միտում է նկատվում նաև դիզելային վառելիքի շուկայում․ ռուսական վառելիքի մասնաբաժինը 60%-ից նվազել է մինչև մոտ 30% և շարունակում է նվազել։

Alpha News

Leave a comment