Տեղի է ունեցել Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության 2026-2030թթ. շրջանակային փաստաթղթի Համատեղ համակարգման կոմիտեի առաջին նիստը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության 2026-2030թթ  շրջանակային փաստաթղթի Համատեղ համակարգման կոմիտեի առաջին նիստը, որը նախագահում էին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր բացման խոսքում կարևորել է Շրջանակային փաստաթղթից բխող ծրագրերի իրականացումը՝ հիմնված Հայաստանի կարիքների ու առաջնահերթությունների հիման վրա, ինչպես նաև ծրագրային համագործակցության համակարգումն ու հաշվետվողականությունը: Ընդգծվել է, որ դրանց հաջող իրականացման չափորոշիչ պետք է հանդիսանա ազգային կարողությունների զարգացումը: 

Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձնահատուկ կարևորել է ծրագրային համագործակցության շրջանակներում խոցելի բնակչությանը, մասնավորապես փախստականների և սահմանամերձ ու գյուղական համայնքների զարգացման կարիքներին առաջնահերթություն տալը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների ներկայացուցիչները, ովքեր համակարգում են Շրջանակային փաստաթղթի ոլորտային իրականացումը: Քննարկումների ընթացքում գնահատվել է փաստաթղթի ընդունումից ի վեր գրանցված առաջընթացը և նախանշվել են առաջիկա ամիսների գերակայությունները՝ դրանք համադրելով ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի հետ:

Leave a comment