«ԱՄՆ-ն և ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի»

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի՝ առաջ մղելով ԱՄՆ-Հայաստան կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։

ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Փոլ Հյուպերը հանդիպեց Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կարիքներին ու հնարավորություններին ծանոթանալու և ԱՄՆ տեխնիկական աջակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։

Միասին մենք ձևավորում ենք կարևորագույն հանքանյութերի հուսալի և դիվերսիֆիկացված մատակարարման շղթաներ՝ նպաստելով բարեկեցությանը և ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment