«Գլոբալ ինովացիոն ինդեքս 2026» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը`պահպանելով նախորդ տարվա դիրքը

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 29-ին հրապարակված «Գլոբալ ինովացիոն ինդեքս 2026» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը`պահպանելով նախորդ տարվա դիրքը։

2026 թվականին Հայաստանը «Ինովացիոն ներդրանք» ցուցանիշով զբաղեցրել է 77-րդ, իսկ «Ինովացիոն վերջնարդյունք» ցուցանիշով՝ 52-րդ տեղը. այս դիրքերն ավելի բարձր են, քան արձանագրվել էր 2025 թվականին։

Բացի այդ, Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը և 9-րդ տեղը՝ Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի 18 տնտեսությունների շարքում։

2025 թվականի համեմատությամբ Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Ստեղծարար արդյունք», «Գիտելիքի և տեխնոլոգիական արդյունք», «Ենթակառուցվածքներ» և «Շուկայի զարգացվածություն» հենասյուներում։

Կարդացեք նաև

Ավելին՝ այստեղ։

Էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment