Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն արձանագրել է համակարգային խնդիրներ (PAN.am)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության շենքային ու սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության և սննդի տրամադրմանն առնչվող հարցերը։ Ուշադրություն է դարձվել նաև հաստատության աշխատակիցների ու շահառուների միջև հարաբերություններին, վերջիններիս իրավունքների և շահերի պաշտպանության վիճակին, ինչպես նաև փաստաթղթերին ու սահմանված պահանջներին և կիրառելի չափորոշիչներին դրանց համապատասխանությանը։

Հաստատությունում հայտնաբերված խնդիրները հիմնականում գնահատվել են որպես համակարգային։

Մասնավորապես, հաստատությանը տրամադրված տարածքի անբավարար լինելու հետևանքով չեն պահպանվել բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները։ Ննջասենյակներում արձանագրվել են իրար միացված կամ միմյանց շատ մոտ տեղադրված մահճակալներ, ինչի հետևանքով շահառուների համար անհրաժեշտ անձնական տարածքը չի ապահովվել։

Միաժամանակ, սանհանգույցների և լոգարանների կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով ապահովված չեն անհրաժեշտ պայմաններ, որպեսզի շահառուները կարողանան անձնական հիգիենայի պահանջները բավարարել առանձնացված միջավայրում։

Արձանագրվել է նաև, որ հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, և առկա է խելամիտ հարմարեցումներ ապահովելու անհրաժեշտություն։

Նշված և այցի ժամանակ արձանագրված մյուս խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ։

Խնդիրներն ամփոփող փաստաթուղթը՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։

Այցի ժամանակ հաստատության տնօրինությունն ու անձնակազմն արդյունավետորեն համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ քննարկումների և արձանագրված հարցերի համատեքստում կարևորվել է խնդիրների լուծմանն ուղղված հետագա աշխատանքների շարունակական ապահովումը։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումն իրականացնող պաշտոնատար անձ, առանձնահատուկ կարևորել է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը, կառուցվածքային բարեփոխումների

Leave a comment