Ինձ գործակալ լինելու մեջ մեղադրում է մեկը, ում խմբակում գործակալ կա. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

12.02.2026 | 18:29

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօրվա դատական նիստին անդրադարձավ բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ իրենց գործի վերաբերյալ արված հայտարարություններին:

Նա ասաց, որ իրենց գործի մասին միջազգային հարթակներում խոսում է մի անձ, որը հանրությանը հայտնի է «միայն մարդկանց վրա թքելով»: Գալստանյանը, ըստ ամենայնի, ակնարկում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Գալստանյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին ու նշեց, որ իրենց շարժումը համեմատվել էր ծայրահեղ իսլամիստների հետ:

«Ինձ գործակալ լինելու մեջ մեղադրում է մեկը, ում խմբակում անուն, ազգանունով գործակալ կա, ու դա չի հերքվել»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Նա նշեց նաև, որ դատարանն իրենց՝ մեղադրյալներին ու պաշտպաններին պարբերաբար հորդորում է քաղաքական տեքստեր չասել:

«Եթե իրավական տեքստ չկա ասելու, բա ի՞նչ անենք»,- ասաց Գալստանյանը՝ նկատի ունենալով, որ իրենք քաղաքական դրդապատճառներով են հայտնվել մեղադրյալի կարգավիճակում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment