Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Անի Ազատյանը գրում է․
«Սիրելի՛ գաղափարակից ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ,
Տեղեկացնում եմ ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 25-ին Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրվել եմ համայնքի ավագանու թեկնածու։
Յուրաքանչյուրիդ կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել առաջիկա ընտրություններին և քվեն վստահել այն ուժին, որն իր սկզբնավորման պահից մինչ այժմ կանգնած է հանուն արդարության պայքարի ու ազգայինի պահպանման ակունքներում։
Հզոր ու ամբողջական Հայաստան ունենալու մեր կամքը հաստատակամ է, զարգացած ու յուրօրինակ դիմագիծ ունեցող Արտաշատ կառուցելու ձգտումը՝ անխախտ։
Հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին ՀՅԴ-ն ներկայանալու է համար 10 քվեաթերթիկի ներքո։
Ընտրի՛ր ընկերոջդ՝ հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի»։