Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդի աղտոտվածության թույլատրելի շեմը գերազանցվել է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է սեպտեմբերի 23-29-ը Երևանում մթնոլորտային օդի որակի դիտարկումների արդյունքները։

Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, իսկ Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը։ Շենգավիթում փոշու պարունակության թույլատրելի սահմանաչափի գերազանցում չի արձանագրվել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-27-ը։ Արաբկիրում և Շենգավիթում այս ցուցանիշը թույլատրելի շեմից բարձր չի եղել։

Ծծմբի երկօքսիդի պարունակության դեպքում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի գրանցվել։

Leave a comment