Քաղաքականություն
30.09.2026 | 15:31
FlightRadar24-ի տվյալներով՝ Flydubai ավիաընկերության երկրորդ ինքնաթիռը նույնպես փոխել է երթուղին։ FZ1081 չվերթը, որը մեկնում էր դեպի Թել Ավիվ, այժմ վերադառնում է Դուբայ, գրում է Sky News-ը։
Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը կպահանջի դադարեցնել Flydubai-ի չվերթները մինչև հետաքննության ավարտը և կպնդի, որ իսրայելական ավիաընկերություններին թույլատրվի իրականացնել այդ երթուղու չվերթները։ Այս պահանջը նա արդեն ներկայացրել է Շին Բեթին, իսրայելական i24NEWS-ին հայտնել է Տրանսպորտի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Դուբայից Թել Ավիվ ուղղվող FlyDubai ավիաընկերության FZ1073 չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպն Իսրայելն «ահաբեկչական գործողություն» էր որակել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի