Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին եպիսկոպոսական օծման 25-ամյակի կապակցությամբ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին եպիսկոպոսական օծման 25-ամյակի կապակցությամբ։

Իր շնորհավորական ուղերձում պատրիարք Կիրիլը նշել է, որ Եզրաս արքեպիսկոպոսի ծառայությունը երկար տարիներ կապված է եղել Ռուսաստանի հետ։

«Երիտասարդ տարիներին, ընտրելով հոգևորականի ուղին, դուք սովորել եք Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սանկտ Պետերբուրգի աստվածաբանական ակադեմիայում։ Այդ ժամանակից ի վեր ձեր ծառայությունը անբաժանելիորեն կապված է մեր երկրի հետ, որտեղ դուք ծառայել եք որպես Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հովիվ, իսկ ավելի ուշ՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ։

Այս տոնական օրվա առիթով մաղթում եմ ձեզ հոգևոր և ֆիզիկական ուժի ամրություն և Աստծո օգնականությունը  բարձր եպիսկոպոսական գործում», – ասվում է ուղերձում։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment