Կրեմլը հաստատում է՝ Թուրքիայի С-400 համակարգերը բարեկամ երկիր տեղափոխելու հարցը օրակարգում է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Թուրքիայի տարածքից С-400 համակարգերը Ռուսաստանին բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հնարավորության հարցն իսկապես օրակարգում է։

«Նման թեմա կա օրակարգում, համապատասխան աշխատանք է տարվում և համապատասխան շփումներ են իրականացվում»,- ասել է նա։

Ճեպազրույցի ժամանակ Պեսկովին խնդրել են մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանը կարող է քննարկել Թուրքիայի տարածքից С-400 համակարգը իրեն բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հնարավորությունը։

Leave a comment