«Ա1+». ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը նրա նկատմամբ 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում է կիրառել։ Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի վրա դրվել է պարտականություն՝ առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չի կարող փոխել բնակության վայրը։
Ռուբեն Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու համար:
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն՝ հայտնելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, ամբողջությամբ համաձայն է ներկայացված մեղադրանքի հետ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)