Պետդումայի նախագահ է վերընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը

Բաժանորդագրվել

Վոլոդինի թեկնածությունն առաջադրել էր «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվել է 9-րդ գումարման Պետական դումայի նախագահ։

Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ 9-րդ գումարման Պետդումայի առաջին նիստում իրականացված բաց այլընտրանքային քվեարկության միջոցով:

«Միասնական Ռուսաստան» խմբակցությունից առաջադրված Վյաչեսլավ Վոլոդինի մրցակիցը Կոմունիստական կուսակցության պատգամավոր Դմիտրի Նովիկովն էր: 442 պատգամավորներից 406-ը քվեարկել են Վոլոդինի օգտին, 36-ը` Նովիկովի:

«Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական», «Նոր մարդիկ» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունները Պետդումայի նախագահի թեկնածուներ չեն առաջադրել:

Ռուսաստանում ընտրություններին միջամտելու փորձերը ձախողվել են. Պուտին

Leave a comment