Մարգարիտա Սիմոնյանի գիրքը գլխավորել է Մոսկվայի գրախանութների վարկանիշային աղյուսակը

Բաժանորդագրվել

Սիմոնյանը մտադիր է գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղել ուկրաինական անօդաչուների հարձակումներից տուժածներին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Ոչ առաջին սեր. վշտի և ուրախության խոստովանություն» հուշագրությունը դարձել է շաբաթվա ամենավաճառվող գիրքը Մոսկվայի առաջատար գրախանութներում:

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանին նվիրված գիրքը զբաղեցրել է «Ինչ է ընթերցում Մոսկվան» շաբաթական վարկանիշի առաջին տեղը։

Երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդրա Մարինինայի «Մարդիկ մեջքի հետևում» երկհատորյակը, երրորդում՝ Լորան Գունելի «Աստված միշտ ծպտված է ճամփորդում» վեպը: Շաբաթվա ամենավաճառվող գրքերի հնգյակում տեղ են գտել նաև Գենկի Կավամուրայի «Եթե աշխարհի բոլոր կատուներն անհետանան» և և Իվան Գոնչարովի «Օբլոմով» ստեղծագործությունները:

Վարկանիշն ընդգրկում է սեպտեմբերի 21-27-ի վաճառքները և կազմվում է «Մոսկվա FM» ռադիոկայանի, Գրահրատարակիչների ասոցիացիայի և «Էքսմո» հրատարակչության կողմից:

Սիմոնյանի վեպը լույս է տեսել օգոստոսի 27-ին: Հեղինակն այն անվանել է գրական հուշարձան` նվիրված ամուսնուն` Տիգրան Քեոսայանին։ Նախատեսվում է նաև գրքի աուդիոտարբերակի թողարկում, որում ռեժիսորի ձայնը կվերստեղծվի արհեստական բանականության միջոցով:

Սիմոնյանը մտադիր է գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղել ուկրաինական անօդաչուների հարձակումներից տուժածներին։

Հիշեցնենք` Տիգրան Քեոսայանը մահացավ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել է ճառագայթային թերապիայի հետևանքների պատճառով. լուսանկար

Leave a comment