Միացյալ Թագավորությունը կարող է մնալ ԵՄ-ից դուրս, սակայն հանրության ցանկության դեպքում՝ նաև վերադառնալ եվրոպական համայնք։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բըրնհեմը։
«Մենք կարող ենք ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Սա, անշուշտ, տարբերակներից մեկն է, եթե մարդիկ կարծում են, որ ներկայիս իրավիճակն արժե պահպանել։ Մենք կարող ենք ուսումնասիրել մաքսային միության վերաբերյալ Ջորջ Օսբորնի խոսքերը, դիտարկել Լիբերալ-դեմոկրատների առաջարկը միասնական շուկայի վերաբերյալ (որը նրանք քննարկել էին իրենց համաժողովի ժամանակ) կամ էլ գնալ մինչև վերջ»,- ասել է Բըրնհեմը։
2016 թվականին՝ նախքան այն հանրաքվեն, որի ընթացքում բրիտանացիները փոքր առավելությամբ քվեարկեցին Բրյուսելից «բաժանման» օգտին, նա հանդես էր գալիս ԵՄ անդամակցությունը պահպանելու օգտին և քննադատում էր դուրս գալու կողմնակիցներին։