Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Շրջանակային փաստաթղթից բխող ծրագրերի իրականացումը՝ հիմնված Հայաստանի կարիքների ու առաջնահերթությունների հիման վրա

Սեպտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության 2026-2030թթ շրջանակային փաստաթղթի Համատեղ համակարգման կոմիտեի առաջին նիստը, որը նախագահում էին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր բացման խոսքում կարևորել է Շրջանակային փաստաթղթից բխող ծրագրերի իրականացումը՝ հիմնված Հայաստանի կարիքների ու առաջնահերթությունների հիման վրա, ինչպես նաև ծրագրային համագործակցության համակարգումն ու հաշվետվողականությունը:

Ընդգծվել է, որ դրանց հաջող իրականացման չափորոշիչ պետք է հանդիսանա ազգային կարողությունների զարգացումը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձնահատուկ կարևորել է ծրագրային համագործակցության շրջանակներում խոցելի բնակչությանը, մասնավորապես փախստականների և սահմանամերձ ու գյուղական համայնքների զարգացման կարիքներին առաջնահերթություն տալը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների ներկայացուցիչները, ովքեր համակարգում են Շրջանակային փաստաթղթի ոլորտային իրականացումը: Քննարկումների ընթացքում գնահատվել է փաստաթղթի ընդունումից ի վեր գրանցված առաջընթացը և նախանշվել են առաջիկա ամիսների գերակայությունները՝ դրանք համադրելով ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի հետ:

 

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment