https://arm.sputniknews.ru/20260930/germaniajum-mrcanak-stacats-haj-ashakertneric-meky-samvel-karapetjani-eghbvor-tvorn-e-107479378.html
Գերմանիայում մրցանակ ստացած հայ աշակերտներից մեկը Սամվել Կարապետյանի եղբոր թոռն է
Գերմանիայում մրցանակ ստացած հայ աշակերտներից մեկը Սամվել Կարապետյանի եղբոր թոռն է
Sputnik Արմենիա
Նրանք ներկայացրել են մի նախագիծ, որով օդի ֆիլտրը ինքնամաքրվում է: 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T09:58+0400
2026-09-30T09:58+0400
2026-09-30T10:11+0400
հայաստան
դպրոցական
կարեն կարապետյան
սամվել կարապետյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106740252_0:0:1600:901_1920x0_80_0_0_c8528d5208fb221cd76873caf5359c35.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված երիտասարդ գիտնականների 37-րդ եվրոպական մրցույթում՝ EUCYS 2026-ում, Հայաստանը ներկայացրած և մրցանակ ստացած 3 հայ աշակերտներից մեկը՝ Հովհաննես Մանուկյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի թոռն է՝ Նարեկ Կարապետյանի քրոջորդին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:Ավելի վաղ հայտնել էինք, որ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի սովորողներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը և Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձև կենսահումքային Եվրոպա» համատեղ ձեռնարկության հատուկ մրցանակի (CBE JU Prize)՝ կենսատնտեսության ոլորտում։Հիշեցնենք, որ մրցույթը համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր երիտասարդական գիտական մրցույթներից մեկը։ Հայաստանից Airify նախագծով մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել «Այբ» կրթական հանգույցի աշակերտներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանն ու Հովհաննես Մանուկյանը։ Նրանց ներկայացրած Airify նախագիծը վերաբերում է եգիպտացորենի կեղևի կենսազանգվածից կենսաքայքայվող և ինքնամաքրվող օդի ֆիլտրի ստեղծմանը:Մրցույթին ներկայացված մյուս հայաստանյան նախագիծը կոչվում է «Խելացի բիոպլաստիկ»։ Նախագծի հեղինակներն են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի սովորողներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106740252_0:0:1600:1200_1920x0_80_0_0_96866f1374c15989b9851c39a69fe833.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոցական, կարեն կարապետյան, սամվել կարապետյան
հայաստան, դպրոցական, կարեն կարապետյան, սամվել կարապետյան
09:58 30.09.2026 (Թարմացված է: 10:11 30.09.2026)
Բաժանորդագրվել
Նրանք ներկայացրել են մի նախագիծ, որով օդի ֆիլտրը ինքնամաքրվում է:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված երիտասարդ գիտնականների 37-րդ եվրոպական մրցույթում՝ EUCYS 2026-ում, Հայաստանը ներկայացրած և մրցանակ ստացած 3 հայ աշակերտներից մեկը՝ Հովհաննես Մանուկյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի թոռն է՝ Նարեկ Կարապետյանի քրոջորդին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի սովորողներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը և Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձև կենսահումքային Եվրոպա» համատեղ ձեռնարկության հատուկ մրցանակի (CBE JU Prize)՝ կենսատնտեսության ոլորտում։
«Կարեն Կարապետյանի թոռն արդեն իսկ ընդունվել է աշխարհի 50 լավագույն համալսարաններից մեկը համարվող Շոտլանդիայի համալսարան՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ մրցույթը համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր երիտասարդական գիտական մրցույթներից մեկը։ Հայաստանից Airify նախագծով մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել «Այբ» կրթական հանգույցի աշակերտներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանն ու Հովհաննես Մանուկյանը։ Նրանց ներկայացրած Airify նախագիծը վերաբերում է եգիպտացորենի կեղևի կենսազանգվածից կենսաքայքայվող և ինքնամաքրվող օդի ֆիլտրի ստեղծմանը:
Մրցույթին ներկայացված մյուս հայաստանյան նախագիծը կոչվում է «Խելացի բիոպլաստիկ»։ Նախագծի հեղինակներն են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի սովորողներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը։