ԵԽԽՎ զեկույցում ուղիղ պահանջ կա ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել քաղաքական հետապնդումները․ Վարդևանյան (Տեսանյութ)

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ («Ուժեղ Հայաստան») Արամ Վարդևանյանը, ով այս օրերին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին, մանրամասներ է ներկայացրել 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցից։ 

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն»,- նշել է Վարդևանյանը՝ կարևորելով իրավունքի գերակայման անհրաժեշտությունը։

«Իրավունքը եթե գերակայի, այս խնդիրները չեն լինի, իսկ իրավունքը պետք է գերակայի:

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի»,- ընդգծել է նա։

Leave a comment