Երուսաղեմում Յոմ Կիպուրի օրը պղպեղի գազով հարձակման ենթարկված 9-ամյա հայ քրիստոնյա Վիլյամը պատմել է տեղի ունեցած սարսափելի միջադեպի մանրամասները։ Այս մասին հայտնել է քաղաքի Հայկական թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։ Լրագրող Յոսի Էլիին տված հարցազրույցում փոքրիկ Վիլյամը խոսել է իր ապրած ծանր ցնցման մասին՝ նշելով, որ հարձակման պահին կարծում էր, թե մահանալու է։ Ստացած խորը հոգեբանական տրավմայի պատճառով երեխան այժմ նույնիսկ տանը ստիպված է պաշտպանիչ սաղավարտ կրել։ Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երիտասարդներից մեկը, լսելով, որ տղան անգլերեն է խոսում, նրա դեմքին պղպեղային գազ է ցողել։ Մինչ այդ, ինչպես լսվում է հրապարակված տեսագրությունում, հնչել է «Ոչ մի անգլերեն, հրեանե՛ր» արտահայտությունը։