Պուտինն արգելել է ՌԴ-ից ավելի քան 1մլն ռուբլի կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ երկրեր՝ այդ թվում Հայաստան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արգելել է ֆիզիկական անձանց երկրից դուրս բերել 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ, որոնց թվում են Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան:

Այս մասին հրամանագիրը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:

Փաստաթուղթը նախատեսում է որոշակի բացառություններ: 1 միլիոն ռուբլուց ավելի գումարները կարող են դուրս բերվել որոշակի միջազգային օդանավակայաններով, եթե ճանապարհորդը ներկայացնի պաշտոնական բանկային քաղվածքներ, որոնք հաստատում են, որ միջոցները օրինականորեն դուրս են բերվել ռուսական բանկերում առկա հաշիվներից կամ ավանդներից: Այս կանոնը վերաբերում է քաղաքացիներին, ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին:

Արգելքը չի տարածվում նաև այն անձանց վրա, որոնք տեղափոխում են 1 միլիոն ռուբլուց ավելի գումարներ՝ միջազգային և միջկառավարական կազմակերպություններում Ռուսաստանի դիվանագիտական առաքելություններին աջակցելու համար. նման դեպքերը պահանջում են համապատասխան ծանուցում Արտաքին գործերի նախարարությանը:

«Արգելքը խախտելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ՌԴ կանխիկ արժույթը ֆիզիկական անձանցից ենթակա է առգրավման՝ 1 մլն ռուբլին գերազանցող չափով, իսկ իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից՝ ամբողջությամբ»,- ասվում է փաստաթղթում։

Արգելքն ուժի մեջ է մտել հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից։

Leave a comment