https://arm.sputniknews.ru/20260929/havaqakan-veradardzi-iravunqn-en-qnnarkel-arcakhi-azh-ev-hjd-haj-dati-nerkajacucichnery-107451974.html
Հավաքական վերադարձի իրավունքն են քննարկել Արցախի ԱԺ և ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները
Հավաքական վերադարձի իրավունքն են քննարկել Արցախի ԱԺ և ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները
Sputnik Արմենիա
Կողմերը կարևորել են Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացմանն ուղղված գործողություններին հակազդելու անհրաժեշտությունը։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T16:52+0400
2026-09-29T16:52+0400
2026-09-29T16:52+0400
արցախ
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայ դատի գրասենյակ
գագիկ բաղունց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107450224_0:120:1280:840_1920x0_80_0_0_9c41e647b51a6b970ebc81a45463e196.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ու բռնի տեղահանված արցախցիներին աջակցությունը միջազգային հարթակներում աշխատանքի հիմնական ուղղություններից պետք է լինեն։ Այս հարցերը քննարկվել են Երևանում Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ հայ դատի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին՝ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում։ Մասնակցել են Արցախի ԱԺ պատգամավորներ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենյակների ու հանձնախմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև Արցախի պետական նախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանը։Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունը՝ առանձնացնելով 4 հիմնական ուղղություն։Առանձնացվել է նաև Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցը։ Կողմերը կարևորել են Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացմանն ուղղված գործողություններին հակազդելու անհրաժեշտությունը։Չորրորդ ուղղությունը վերաբերում է բռնի տեղահանված արցախցիներին կենցաղային, սոցիալական և կրթական աջակցության մեխանիզմների ընդլայնմանը։Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդիպման ժամանակ կարևորել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքը։Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքն ու փոխգործակցությունը։ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանն իր հերթին ընդգծել է Արցախի իշխանությունների դերակատարությունը՝ նման հանդիպումները կարևոր համարելով հետագա աշխատանքների համակարգման տեսանկյունից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107450224_0:0:1280:960_1920x0_80_0_0_0d3d4635d50aeeba0089e70c05141924.jpg.webp
արցախ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայ դատի գրասենյակ, գագիկ բաղունց
արցախ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայ դատի գրասենյակ, գագիկ բաղունց
Կողմերը կարևորել են Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացմանն ուղղված գործողություններին հակազդելու անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ու բռնի տեղահանված արցախցիներին աջակցությունը միջազգային հարթակներում աշխատանքի հիմնական ուղղություններից պետք է լինեն։ Այս հարցերը քննարկվել են Երևանում Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ հայ դատի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին՝ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում։ Մասնակցել են Արցախի ԱԺ պատգամավորներ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենյակների ու հանձնախմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև Արցախի պետական նախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանը։
Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունը՝ առանձնացնելով 4 հիմնական ուղղություն։
Առաջինն Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ միջազգային հուսալի երաշխիքների պայմաններում հավաքական վերադարձի իրավունքի իրացման հարցն է։
Երկրորդ ուղղությունը Ադրբեջանում պահվող հայ գերիների և պատանդների շուտափույթ ազատ արձակման հարցի առաջմղումն է։
Առանձնացվել է նաև Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցը։ Կողմերը կարևորել են Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացմանն ուղղված գործողություններին հակազդելու անհրաժեշտությունը։
Չորրորդ ուղղությունը վերաբերում է բռնի տեղահանված արցախցիներին կենցաղային, սոցիալական և կրթական աջակցության մեխանիզմների ընդլայնմանը։
Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդիպման ժամանակ կարևորել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքը։
Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ կառույցի գործունեության առանցքում, իսկ այդ ուղղությամբ աշխատանքը երկարաժամկետ բնույթ է կրում։ Նա կարևորել է նաև Արցախի պետական կառույցների պահպանումը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքն ու փոխգործակցությունը։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանն իր հերթին ընդգծել է Արցախի իշխանությունների դերակատարությունը՝ նման հանդիպումները կարևոր համարելով հետագա աշխատանքների համակարգման տեսանկյունից։