Ռուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնած

Ռուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնած

ԱՄՆ վարչակազմը վստահ է, որ եվրոպական երկրները լուրջ մարտահրավերների առջև են կանգնած։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Նրան խնդրել են հաստատել, որ Արևմտյան Եվրոպայի երկրները թուլացել են, որ նրանք անտեսում են իրենց սեփական անվտանգությունը, որ թույլ են տալիս զանգվածային միգրացիա առանց ասիմիլյացիայի։

«Իմ կարծիքով Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։ Ես այս թեմայով խոսել եմ այս տարվա սկզբին Մյունխենի անվտանգության համաժողովում։ Գիտեք, մեր երկրում այն ինչ գոյություն ունի, դրա մեծ մասը Եվրոպայի ժառանգությունն է։ Մեր ավանդույթները, մեր մշակույթը, նույնիսկ մեր ժողովրդավարությունը եկել են այնտեղից», – ընդգծել է պետքարտուղարը։

Ռուբիոն հիշել է Սեուտայում հուլիսի վերջին տեղի ունեցած միգրացիոն ճգնաժամը։

«Փաստն այն է, որ լինի Եվրոպայում, Արևմտյան կիսագնդում, Միացյալ Նահանգներում, թե որևէ այլ վայրում, ոչ մի երկիր, աշխարհի ոչ մի պատասխանատու երկիր, որը կառավարվում է պատասխանատու մարդկանց կողմից, չի կարող թույլ տալ, որ իր սահմանները բաց մնան և ներգաղթյալների հոսքը լինի։ Մենք չենք կարող երկրները ողողել միգրանտներով», – ընդգծել է նա։

Leave a comment