Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում վերամբարձ կռունկ է ընկել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ 3 զոհ կա։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի հարևանությամբ շինարարական աշխատանքներ կատարելիս վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը, ինչպես նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։