https://arm.sputniknews.ru/20260929/rdum-argelel-en-kankhik-rubli-durs-berel-eatm-erkrner-adrbejan-tajikstan-ev-uzbekstan-107447716.html
ՌԴ–ում արգելել են կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան
ՌԴ–ում արգելել են կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան
Sputnik Արմենիա
Փաստաթուղթը նաև բացառություններ է սահմանում։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T15:42+0400
2026-09-29T15:42+0400
2026-09-29T15:45+0400
ռուսաստան
ռուբլի
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ադրբեջան
տաջիկստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1388/21/13882175_0:103:1600:1003_1920x0_80_0_0_c3b00b10e339429477502041fa6eada7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ֆիզիկական անձանց արգելվում է 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։Դրա հետ մեկտեղ փաստաթուղթը նախատեսում է բացառություններ, օրինակ՝ 1 մլն ռուբլին գերազանցող գումար կարելի է դուրս բերել ՌԴ կառավարության կողմից հաստատված օդանավակայաններով՝ ամբողջ գումարի վերաբերյալ բանկային քաղվածքների առկայության դեպքում:Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում ֆիզիկական անձանց համար սահմանաչափը կազմում էր 100 հազար դոլարին համարժեք գումարը, և սահմանափակումները չէին տարածվում Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի վրա։ՌԴ-ում կարող են փոխել ԱՊՀ-ից առանձին կատեգորիայի վարորդների՝ երկրում գտնվելու պայմանները
ադրբեջան
տաջիկստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1388/21/13882175_64:0:1536:1104_1920x0_80_0_0_fe43ca8efde635a6a476cf3399adf12c.jpg.webp
ռուսաստան, ռուբլի, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ադրբեջան, տաջիկստան
ռուսաստան, ռուբլի, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ադրբեջան, տաջիկստան
Փաստաթուղթը նաև բացառություններ է սահմանում։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ֆիզիկական անձանց արգելվում է 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։
«Ֆիզիկական անձանց դեպքում արգելվում է 1 մլն ռուբլին գերազանցող գումար դուրս բերել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ, Ադրբեջանի Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն և Ուզբեկստանի Հանրապետություն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ամբողջական արգելք է սահմանվում` անկախ գումարի չափից», – ասվում է փաստաթղթում:
Դրա հետ մեկտեղ փաստաթուղթը նախատեսում է բացառություններ, օրինակ՝ 1 մլն ռուբլին գերազանցող գումար կարելի է դուրս բերել ՌԴ կառավարության կողմից հաստատված օդանավակայաններով՝ ամբողջ գումարի վերաբերյալ բանկային քաղվածքների առկայության դեպքում:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում ֆիզիկական անձանց համար սահմանաչափը կազմում էր 100 հազար դոլարին համարժեք գումարը, և սահմանափակումները չէին տարածվում Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի վրա։