Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին

«Լիլ» ֆրանսիական ակումբի հարձակվող Օլիվիե Ժիրուն հայտարարել է 2026/2027 մրցաշրջանի ավարտին պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին։

Հարձակվողը սեպտեմբերի 30-ին, կդառնա 40 տարեկան։

«Կարծես թե սա իմ՝ որպես խաղացողի վերջին մրցաշրջանն է։ Այդ իսկ պատճառով ես վայելում եմ յուրաքանչյուր պահը»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում «L’Équipe»-ը։

Ժիրուն «Լիլի» կազմում հանդես է գալիս անցյալ ամառվանից։ Նախկինում նա խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Լոս Անջելեսը», «Միլանը», «Չելսին» և «Արսենալը»։ 2018 թվականին Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Leave a comment