https://arm.sputniknews.ru/20260929/dmitri-peskvovy-mi-sharq-hajtararutjunner-e-arel-107440776.html
Դմիտրի Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել
Դմիտրի Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Էստոնիայի մեղադրանքները, անդրադարձել է Իրանի թեմային, խոսել ՌԴ–ում արտասահմանյան ակտիվների մասին։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T15:06+0400
2026-09-29T15:06+0400
2026-09-29T15:06+0400
ռուսաստան
մոլդովա
իրանի իսլամական հանրապետություն
դմիտրի պեսկով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/02/94175139_0:152:3102:1897_1920x0_80_0_0_8e88ed9a9f97aaf551829633f07cef35.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Կրեմլը մերկապարանոց է որակել Էստոնիայի մեղադրանքները, թե ռուսական հատուկ ծառայություններն առնչություն ունեն Տալլինում «Milrem Robotics» պաշտպանական ընկերության շենքի հրկիզմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Տալլինում հրդեհ է բռնկել օգոստոսի 15-ի գիշերը։ Շենքն օգտագործել է Ուկրաինային THeMIS անօդաչու ցամաքային մեքենաներ մատակարարող «Milrem Robotics ընկերությունը»։ Սեպտեմբերի կեսերին Լատվիան Էստոնիային է հանձնել հրկիզման մեջ կասկածվող երեք անձանց։ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախկնան հայտարարել է, որ հրկիզումն իբր պատվիրել է ռուսական հետախուզական ծառայությունը։Նա նաև մեկնաբանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Իրանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ հայտարարությունները։ Նրա խոսքով` դրանք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։«Մենք չէինք ցանկանա, որ Իրանը դուրս գար այդ պայմանագրից։ Կարծում ենք, որ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը միջուկային զենքի չտարածման ռեժիմի անկյունաքարն է. և հույս ունենք, որ Իրանն ամեն դեպքում այս պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակից կմնա», – հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։Ավելի վաղ Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը հայտնել էր, որ օրենսդիրները քննարկում են Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը: Խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Աբբաս Գուդարզին նման քայլը անվանել է «լիովին իրատեսական և հեշտ իրագործելի»։Ճեպազրույցի մեկ այլ թեմա է դարձել Ռուսաստանում օտարերկրյա ընկերությունների ակտիվները: Պեսկովը հայտարարել է, որ դրանք ժամանակավոր կառավարման հանձնելը սեփականատիրոջ փոփոխություն չի նշանակում: Սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք օտարերկրյա ընկերությունների, այդ թվում՝ շվեյցարական «Nestle ընկերության և ֆրանսիական «Auchan» ընկերության ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու մասին հրամանագիր է ստորագրել։Նա մեկնաբանել է նաև ռազմական հատուկ գործողության մասնակիցների` Պետդումայի պատգամավորներ ընտրվելու հարցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի խոսքով՝ ընտրությունների արդյունքներով` ռազմական հատուկ գործողության 46 մասնակից է խորհրդարանական մանդատ ստացել։Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ նրանց հեղինակությունն ու «երկաթե կամքը» ընտրովի պաշտոններում հաջող աշխատանքի գրավական կդառնան։«Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք հարգանքի են արժանացել իրենց հերոսության շնորհիվ, հեղինակություն են ձեռք բերել, օժտված են երկաթե կամքով և իրենց նպատակներին հասնելու կամքով։ Մի՞թե սա չէ հաջող աշխատանքի գրավականը», – ասել է Պեսկովը։Նրա խոսքով` գործընկեր պատգամավորները նրանց անհրաժեշտ խորհրդատվական և այլ օգնություն կտրամադրեն, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել օրենսդրական աշխատանքներին։Պեսկովը հավելել է, որ Կրեմլն արդեն ակտիվորեն ներգրավված է ռազմական հատուկ գործողության մասնակիցների համար օգնության և աջակցության տարբեր ծրագրերի իրականացման գործում և կշարունակի այդ աշխատանքը։Իններորդ գումարման Պետդումայի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 18-20-ը։
մոլդովա
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/02/94175139_371:0:3102:2048_1920x0_80_0_0_7fa368a2a32d19a8489cea29d15ca783.jpg.webp
ռուսաստան, մոլդովա, իրանի իսլամական հանրապետություն, դմիտրի պեսկով
ռուսաստան, մոլդովա, իրանի իսլամական հանրապետություն, դմիտրի պեսկով
ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Էստոնիայի մեղադրանքները, անդրադարձել է Իրանի թեմային, խոսել ՌԴ–ում արտասահմանյան ակտիվների մասին։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Կրեմլը մերկապարանոց է որակել Էստոնիայի մեղադրանքները, թե ռուսական հատուկ ծառայություններն առնչություն ունեն Տալլինում «Milrem Robotics» պաշտպանական ընկերության շենքի հրկիզմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Տալլինում հրդեհ է բռնկել օգոստոսի 15-ի գիշերը։ Շենքն օգտագործել է Ուկրաինային THeMIS անօդաչու ցամաքային մեքենաներ մատակարարող «Milrem Robotics ընկերությունը»։ Սեպտեմբերի կեսերին Լատվիան Էստոնիային է հանձնել հրկիզման մեջ կասկածվող երեք անձանց։ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախկնան հայտարարել է, որ հրկիզումն իբր պատվիրել է ռուսական հետախուզական ծառայությունը։
«Նման հայտարարությունները մերկապարանոց են, չմտածված, իրականությունը չարտացոլող և որևէ հիմնավորում չունեցող։ Հետևաբար մենք նման հայտարարություններին չենք կարող լուրջ վերաբերվել և չենք վերաբերվելու», – ասել է Պեսկովը։
Նա նաև մեկնաբանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Իրանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ հայտարարությունները։ Նրա խոսքով` դրանք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։
«Մենք չէինք ցանկանա, որ Իրանը դուրս գար այդ պայմանագրից։ Կարծում ենք, որ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը միջուկային զենքի չտարածման ռեժիմի անկյունաքարն է. և հույս ունենք, որ Իրանն ամեն դեպքում այս պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակից կմնա», – հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը հայտնել էր, որ օրենսդիրները քննարկում են Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը: Խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Աբբաս Գուդարզին նման քայլը անվանել է «լիովին իրատեսական և հեշտ իրագործելի»։
Ճեպազրույցի մեկ այլ թեմա է դարձել Ռուսաստանում օտարերկրյա ընկերությունների ակտիվները: Պեսկովը հայտարարել է, որ դրանք ժամանակավոր կառավարման հանձնելը սեփականատիրոջ փոփոխություն չի նշանակում: Սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք օտարերկրյա ընկերությունների, այդ թվում՝ շվեյցարական «Nestle ընկերության և ֆրանսիական «Auchan» ընկերության ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Հրամանագիրը, որը նկատի ունեք, ինչպես նաև նախորդ հրամանագրերը, որևէ կերպ ուղղված չեն սեփականատիրոջ փոփոխմանը», – ասել է Պեսկովը։
Նա մեկնաբանել է նաև ռազմական հատուկ գործողության մասնակիցների` Պետդումայի պատգամավորներ ընտրվելու հարցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի խոսքով՝ ընտրությունների արդյունքներով` ռազմական հատուկ գործողության 46 մասնակից է խորհրդարանական մանդատ ստացել։
Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ նրանց հեղինակությունն ու «երկաթե կամքը» ընտրովի պաշտոններում հաջող աշխատանքի գրավական կդառնան։
«Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք հարգանքի են արժանացել իրենց հերոսության շնորհիվ, հեղինակություն են ձեռք բերել, օժտված են երկաթե կամքով և իրենց նպատակներին հասնելու կամքով։ Մի՞թե սա չէ հաջող աշխատանքի գրավականը», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` գործընկեր պատգամավորները նրանց անհրաժեշտ խորհրդատվական և այլ օգնություն կտրամադրեն, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել օրենսդրական աշխատանքներին։
Պեսկովը հավելել է, որ Կրեմլն արդեն ակտիվորեն ներգրավված է ռազմական հատուկ գործողության մասնակիցների համար օգնության և աջակցության տարբեր ծրագրերի իրականացման գործում և կշարունակի այդ աշխատանքը։
Իններորդ գումարման Պետդումայի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 18-20-ը։