Թաղապետը պնդում է` վիրավորանք չի եղել. ի՞նչ է կատարվել Մալաթիա–Սեբաստիայի աշխատակազմում

https://arm.sputniknews.ru/20260929/taghapety-pndum-e-viravvoranq-chi-eghel-inch-e-katarvel-malatiasebastiaji-ashkhatakazmum-107436230.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0d/104558961_0:489:1055:1280_1920x0_80_0_0_7698b2d26cc92bd5be91029a4118b6e9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արաբկիր վարչական շրջան, թաղապետ, սաշա կատվալյան, աշխատակից, երևան

արաբկիր վարչական շրջան, թաղապետ, սաշա կատվալյան, աշխատակից, երևան

Բաժանորդագրվել

Ըստ վարչական շրջանի աշխատակազմի բաժնի պետերից մեկի` իր շուրջն այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռանա։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը վստահեցնում է` աշխատանքային նիստի ընթացքում շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի հասցեին որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել։ Այս մասին սոցցանցում գրել է անձամբ Կատվալյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 28-ին Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը հայտարարել էր, որ աշխատանքային նիստի ընթացքում վարչական շրջանի ղեկավար, ՔՊ–ական Սաշա Կատվալյանն իրեն սպառնացել է թևից բռնել և «դուրս շպրտել»։ Դավթյանը նշել էր, որ ինքն այդ ժամանակ փորձել է արձագանքել իրեն ուղղված դիտողություններին։ Պարզվում է` դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։

«Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել, չի հնչել նաև «թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս» արտահայտությունը։ Տվյալ աշխատակիցը նիստի ընթացքում դուրս է հրավիրվել աշխատասենյակից՝ իր վարքագծի պատճառով։ Այս մասով առկա է նիստին մասնակցած աշխատակիցների գրավոր արձանագրությունը»,- նշել է Սաշա Կատվալյանը՝ հերքելով Դավթյանի հայտարարությունը։

Նա մի քանի հանգամանք է նշել` ինչու է դիտողություններ արել կատարված աշխատանքի վերաբերյալ։ Դրանցից մեկը վերաբերում է Մալաթիա–Սեբաստիայում բյուջեով նախատեսված 2 միջոցառում` «Ռոք ֆեստը» և «Գիտելիքի ու դպրության օրը» չեն իրականացվել` դիտավորության կամ անգործության արդյունքում։ Որպես մյուս խնդիր Կատվալյանը մատնանշել է այն, որ Դավթյանն արձակուրդի ընթացքում ներկայացել է աշխատանքի, փաստաթղթեր ստորագրել, հանձնարարականներ տվել, ու դրանց վերաբերյալ փաստեր առկա են։

Վարչական շրջանի ղեկավարը վստահեցրել է` տվյալ աշխատակցի աշխատանքային գործունեության թերացումների վերաբերյալ առկա են նաև այլ փաստեր և փաստաթղթեր, որոնց այս պահին չի անդրադառնա։

Միաժամանակ Կատվալյանը նաև հայտնել է, որ համապատասխան դատական հայց է պատրաստում զրպարտության վերաբերյալ։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Հիշեցնենք` ԶԼՄ–ները գրում են, որ սեպտեմբերի 14-ին Լիանա Դավթյանի հետ Սաշա Կատվալյանը հանդիպել ու դիտողություններ է արել, ինչին Դավթյանը փորձել է արձագանքել, բացատրություններ տալ։ Ըստ աշխատակցի` ՔՊ–ական թաղապետն այդ ժամանակ բորբոքվել է ու սկսել բարձր գոռալ` հորդորելով իրեն սենյակից դուրս գալ։

Լիանա Դավթյանը միջադեպից հետո գրություններ է ուղարկել վարչապետին, քաղաքապետին և ՏԿԵ նախարարություն։ Պնդել է` դեռևս արձագանք չի եղել։ Ըստ կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի` Կատվալյանը ցանկանում է ազատվել իրենից` ստեղծելով այնպիսի մթնոլորտ կամ հիմքեր, որ սեփական դիմումով հեռանա։

Սաշա Կատվայլանն այս համայնքը ղեկավարել է նաև 2022–ին, ու ըստ լուրերի` այդ ժամանակ էլ Լիանա Դավթյանին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել, սակայն վերջինը հրաժարվել է։

Leave a comment