Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել և շրջվել Սաուդյան Արաբիայի վրայով, հաղորդում է The Times of Israel-ը։
Flydubai-ի չվերթը փոխանցել է 7700 կոդը՝ միջազգային արտակարգ իրավիճակի ազդանշանը։
Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները բարձրացել են օդ՝ ուղևորատար ինքնաթիռը որսալու համար։ Ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր։
Միջադեպի մանրամասները դեռևս անհայտ են։