Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեն Շուանգը հրաժարվել է մեկնաբանել Չինաստանի Շենչժեն քաղաքում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև եռակողմ հանդիպման հավանականության մասին լուրերը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 18-19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում։