Իրանի պատասխանը ԱՄՆ-ի օդային շրջափակմանը կլինի կոշտ և դիպուկ․ Ղալիբաֆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ առևտրային շրջափակմանը զուգահեռ կիրառում է նաև օդային շրջափակում։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերություններն այլևս չեն կարողանա չվերթներ իրականացնել, քանի որ պատժամիջոցների պատճառով նրանց կմերժվի վերգետնյա սպասարկումը։ Դրանից հետո մի շարք երկրներ դադարեցրել են ընդունել իրանական ավիաընկերությունների չվերթները։

«Սպիտակ տան ղեկավարությունը պետք է իմանա, որ Իրանի քաջ ժողովուրդը երբեք չի նահանջի օդային և առևտրային շրջափակման պայմաններում։ Ցանկացած արկածախնդրության կամ ճնշմանն ուղղված Իրանի պատասխանը կլինի կոշտ, դիպուկ և արագ՝ ստիպելով նրանց զղջալ դրա համար», — նշել է Ղալիբաֆը։

Leave a comment