Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային լսումների՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում ազդեցության ենթակա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։

Նպատակը

Լսումների ընթացքում կպարզաբանվեն որոշման նախագիծը և հաջորդող գործընթացները, պատասխաններ կտրվեն մասնակիցներին հուզող հարցերին։

Մասնակիցները

Լսումներին կարող են մասնակցել ծրագրի ազդեցության ենթակա գույքերի սեփականատերերը, գույքային իրավունք ունեցողները, շահագրգիռ այլ անձինք։

Քննարկման օրը և ժամը

2026 թվականի հոկտեմբերի 12, ժամը՝ 15։00–17։00

Քննարկման վայրը

ՀՀ, ք. Երևան, Արգիշտի 1, Երևանի քաղաքապետարանի 1-ին մասնաշենք

Ինչ է քննարկվելու

Ներկայացվելու է «Աջափնյակ» մետրոյի կայարանի հանրային ներդրումային ծրագիրը, հանրային գերակա շահի մասին որոշման նախագիծը, հետագա իրականացման ընթացակարգերն ու մեխանիզմները, փոխհատուցումների կարգավորումները։ Պարզաբանվելու են նաև դիմումների և հետադարձ կապի մեխանիզմները։ Մասնակիցները հնարավորություն կունենան հնչեցնել հարցեր, հանդես գալ առաջարկություններով և դիտարկումներով։

Մասնակցելու եղանակները

Լսումներին մասնակցել հնարավոր է երկու եղանակով.

1. Անձամբ ներկա գտնվելով քննարկմանը, որի համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ստորև նշված հղումով՝
https://docs.google.com/…/1FAIpQLSeQeckPVmtJ4z…/viewform
Գրանցումը բաց է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 9-ը, ժամը 18։00-ը։
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց ձևանմուշը կամ զանգահարել կոնտակտային անձին՝
Ձևանմուշ՝
Կոնտակտային անձ՝ Մարինե Բադոյան, Ծրագրի օգնական
Հեռ.՝ +374 11 515 004
«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ

2. Գրավոր դիմելով

Եթե Դուք չեք կարողացել անձամբ ներկա գտնվել քննարկմանը, կարող եք որոշման նախագծի վերաբերյալ կարծիք, հարցում և առաջարկություններ ներկայացնել գրավոր՝ ուղարկելով նամակ yerevanmetro@yerevan.am էլեկտրոնային հասցեին։
Գրավոր դիմելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները՝
• Նամակի «Առարկա» դաշտում նշել՝ «Աջափնյակ մետրո։ Գերակա շահ»
• Նամակի տեքստում՝ բովանդակությունից հետո, նշել՝ հեղինակի անուն-ազգանունը և հետադարձ կապի նախընտրելի ձևն ու տվյալները
• Կցել անձը հաստատող փաստաթուղթ
2026 թվականի հոկտեմբորի 9-ից հետո ստացված գրավոր դիմումները հանրային լսումների գործընթացի շրջանակներում չեն դիտարկվի։

Կարևոր է իմանալ

• Առանց նախապես գրանցման քաղաքապետարանի շենք մուտք գործել հնարավոր չէ։
• Լսումների օրը վարչական շենք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, առանց որի մուտքը չի թույլատրվի։
• Քաղաքապետարանի շենք մուտքի մոտ գործում է հատուկ պահպանության ռեժիմ։
• Բնապահպանական պատասխանատու գործելաոճին հետևելով՝ քննարկման ժամանակ տպագիր նյութեր չեն տրամադրվելու։

Առնչվող իրավական ակտեր

• https://arlis.am/hy/acts/227833/latest

• https://arlis.am/hy/acts/220992/latest

• https://arlis.am/hy/acts/226747/latest

• https://arlis.am/hy/acts/220993/latest

Ծրագիրն իրականացնում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը։

Leave a comment