Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանին (Չաղ Ռուստամ) ազատ արձակեց կալանքից։ Քաղաքական հնչեղություն ունեցող գործերով բոլորին կալանքի ուղարկող դատավոր Մասիս Մելքոնյանը քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը։
Նիստից հետո Ռուստամ Ստեփանյանը լրագրողների բոլոր հարցերին ի պատասխան լռելու նշան էր ցույց տալիս։
Լրագրողի դիտարկմանը, թե իրեն մեղադրում են սպանությունը կազմակերպելու մեջ, Ստեփանյանը հարցրեց՝ «Մեղադրո՞ւմ են», իսկ արդեն մեքենան նստելիս հավելեց. «Ինչքան ես եմ սպանության կազմակերպիչ, այնքան էլ դուք»։
Հիշեցնենք, որ «Չաղ Ռուստամը» կալանավորվել էր քրեական հեղինակություն «Ֆազիի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: