ՌԴ ԶՈւ-ն խոցել է «Ուկրտելեկոմի» կենտրոնը, որն ինտերնետ էր տրամադրում Ուկրաինայի ԶՈւ-ին

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն շարունակում է հարվածներ հասցնել կապի և լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ շահերի համար օգտագործվող ծովային նավերին։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ-ն խոցել է «Ուկրտելեկոմ» ընկերության տվյալների մշակման կենտրոնը, որն Ուկրաինայի ԶՈւ-ին բարձր արագության ինտերնետ էր տրամադրում։ Այս մասին հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։

«Այսօր ցերեկը անօդաչու թռչող սարքերով հարվածների հետևանքով Կիև քաղաքի Անտոնովիչի փողոցում խոցվել է «Ուկրտելեկոմ» ընկերության տվյալների մշակման կենտրոնը, որը հանդիսանում է Ուկրաինայի ԶՈւ-ին բարձր արագության ինտերնետային ծառայություններ մատուցող, ինչպես նաև մեծ ծավալի տվյալների բազաներ պահպանող հիմնական ընկերություններից մեկը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հարված է հասցվել երկու նավերի, որոնք ռազմական բեռներ էին հասցնում Օդեսայի նավահանգիստ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment