Ստրասբուրգում անցկացվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։ Նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայերը հայտնեց, որ Հայաստանի և Ֆինլանդիայի մանդատով Վեհաժողովը ԵԽԽՎ փոխնախագահներ պետք է ընտրի։
ՀՀ-ի կողմից առաջարկվել էր Հայկ Կոնջորյանի թեկնածությունը, Ֆինլանդիայի անունից՝ Տուլա Հաթայնեն։ Քանի որ այլ առաջարկներ և ընդդեմ արտահայտվողներ չկային, այս թեկնածությունները հաստատվեցին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)