«Ռոսատոմը» աշխատում է ՀՀ հետ «Նաիրիտի» ժառանգության լիկվիդացիայի շուրջ (PAN.am)

«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ, որը վերաբերել է սինթետիկ կաուչուկ արտադրող «Նաիրիտ» գործարանի գործունեությունից մնացած ժառանգության լիկվիդացիային: Այդ մասին պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ, հուսով եմ՝ այստեղ նույնպես կկարողանանք օգնություն ցուցաբերել»,- ասել է Լիխաչևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Լիխաչևը նշել է, որ Հայկական ԱԷԿ-ում աշխատանքները շարունակվում են։

«Հայաստանը չի կարելի դուրս թողնել, քանի որ մենք երկարաձգում ենք կայանի շահագործման ժամկետը։ Այնտեղ ղեկավարությունը որոշում կընդունի, թե որ ճանապարհով գնալ, բայց մենք այնտեղ ներկա ենք»,- ասել է Լիխաչևը։

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով սահմանված աշխատանքների իրականացումը շարունակվում է։ Շուտով մեկնարկելու է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10-ը տարով երկարացնելու ծրագիրը։ Այդ մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Leave a comment