ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր «OpenAI»-ի միջազգային աճի ղեկավար Դավիթ Զոխրաբյանի և կրթական հետազոտությունների մասնագետ Բենջամին Լեյվայի հետ քննարկել եմ արհեստական բանականության և առողջապահության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի առողջապահական համակարգի թվայնացման օրակարգը։
Ներկայացրել եմ առողջապահության ոլորտում անվտանգ և միասնական տվյալների էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքը:
Անդրադարձել ենք նաև արհեստական բանականության և առողջապահական նորարարությունների համաշխարհային գործընթացներում Հայաստանի ներգրավվածությունն ու դերը զարգացնելու հնարավորություններին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: