Բուժհաստատություն դիմող յուրաքանչյուր մարդ պետք է ստանա պատշաճ բժշկական օգնություն, հանդիպի բարեհամբույր, հարգալից ու մասնագիտական վերաբերմունքի

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, առողջության կենտրոններում բուժառուների սպասարկման և հաղորդակցության մշակույթի վերաբերյալ արձանագրված խնդիրների լուծման նպատակով, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հանդիպել է Երևանի առողջության կենտրոնների տնօրենների և վարչական անձնակազմի հետ։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են բուժհաստատություններում սպասարկման որակի բարձրացմանը, բուժառուների հետ պատշաճ և հարգալից հաղորդակցությանը, բժշկական օգնության կազմակերպմանը, ինչպես նաև բուժանձնակազմի աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բուժառուների հետ շփման մշակույթին։

Բուժհաստատություն դիմող յուրաքանչյուր մարդ պետք է ստանա պատշաճ բժշկական օգնություն և հանդիպի բարեհամբույր, հարգալից ու մասնագիտական վերաբերմունքի։

Քաղաքապետի հանձնարարականի շրջանակում առողջության կենտրոնների անձնակազմի համար նախատեսվում է նաև դեոնտոլոգիայի՝ բժշկական էթիկայի, մասնագիտական վարվեցողության և հաղորդակցության կանոնների վերաբերյալ կրթական ծրագիր։ Այն ուղղված կլինի բուժառուների հետ հաղորդակցության որակի բարելավմանը և սպասարկման միասնական չափանիշների ամրապնդմանը։

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment