Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ներառված էին ԵՄ անդամ ավելի քան երկու տասնյակ երկրների, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի տարբեր ներկայացուցիչներ:
Քննարկման առանցքում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը եւ կապերի խորացմանն առնչվող թեմաները։
ԱԽ քարտուղարն աշխատանքային խմբի պատվիրակությանը ներկայացրել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ ծանոթացրել տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։