Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում

Թուրքիայի Օսմանիե նահանգի ավագ դպրոցներից մեկի բակում կրակոցներ են հնչել։ Հրազենային ծանր վնասվածք է ստացել դպրոցի ուսուցիչներից մեկը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Օսմանիեի նահանգապետարանի նախնական եզրակացության համաձայն՝ հարձակումը որևէ կապ չունի կրթական գործունեության, դպրոցի վարչակազմի կամ աշակերտների հետ։ Այն ունեցել է ընտանեկան ու անձնական դրդապատճառներ։

Կրակոցներ արձակած անձը, ըստ տեղեկությունների, նրա զարմիկն է։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և դեպքի առնչությամբ սկսվել է ​​հետաքննություն։

Leave a comment