Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում լարվածություն չկա․ Կոբախիձեն՝ Կուրմուխի տաճարի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաքվի և Թբիլիսիի միջև երկկողմ հարաբերությունները լիովին կայուն են, որևէ լարվածություն չկա։

Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Այս հայտարարության առիթը Կուրմուխի տաճարի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքն էր։ Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անընդունելի էր համարել Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումն այդ եկեղեցու վերաբերյալ, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ծագող ցանկացած խնդիր լուծվում է բարեկամական մթնոլորտում։
«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ։ Այդ բարեկամության շնորհիվ մենք կարող ենք շատ հեշտությամբ քննարկել ցանկացած հարց։ Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում լարվածություն չկա»,- ասել է նա։

Միաժամանակ, Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կլուծվի՝ հաշվի առնելով Վրաստանի և Ադրբեջանի փոխադարձ շահերը։
«Եկեղեցու հետ կապված հարցը կլուծվի, և իրադարձությունները կզարգանան այնպես, որ կծառայեն երկու ժողովուրդների շահերին»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը։

Leave a comment