Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր «OpenAI»-ի միջազգային աճի ղեկավար Դավիթ Զոհրաբյանի և կրթական հետազոտությունների մասնագետ Բենջամին Լեյվայի հետ քննարկել եմ արհեստական բանականության և առողջապահության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի առողջապահական համակարգի թվայնացման օրակարգը։
Ներկայացրել եմ առողջապահության ոլորտում անվտանգ և միասնական տվյալների էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքը:
Անդրադարձել ենք նաև արհեստական բանականության և առողջապահական նորարարությունների համաշխարհային գործընթացներում Հայաստանի ներգրավվածությունն ու դերը զարգացնելու հնարավորություններին։